Thursday, May 20, 2010

Գևորգ Յազըճյան. «Վախենում եմ՝ կրթության և գիտության նախարարը դառնա քավության նոխազ»

«Իրավունք դե ֆակտո» ակումբում լրագրող, պատմաբան Գևորգ Յազըճյանն անդրադառնալով օտարալեզու դպրոցների բացման կառավարության նախագծին, նշել է, որ համաշխարհայնացումը ազգ հասկացության թիվ մեկ թշնամին է։ Նա նշել է, որ ՀՀ-ն աշխարհում միակ պետությունն է, որտեղ բնկաչության 98%-ը միատարր է, և իսլամական համայնք չկա, իսկ համաշխարհայնացումը մեզ պետք է տարանջատի կուսակցություններով, աղանդներով, լեզվամտածողությամբ և այլն։ Գևորգ Յազըճյանի խոսքերով՝ Բելա Եսաջանյանը, ով ՀՀ-ում հայոց լեզվի հիմնական թշնամին է և հրեուհի, իր խմբագրած ամսագրում հոդված ունի, որտեղ ասվում է. «Сегодня же отсутствие вскольз с русским языком обучения стало одной из причин роста социальной напряженности в обществе»։ Հոդվածի վերջում առաջարկվում է նման դպրոցներ բացել։ -Մեր տեղեկություններով՝ այս օրինագծի հետևում կանգնած է այս նույն Բելա Եսաջանյանը,-նշել է նա։ Նա նշել է, որ այս նախաձեռնությունն անկասկած ձախողվելու է, բայց նախորդներից պետք է տարբերվի նրանով, որ եթե նախորդ նախաձեռնողները ջրից անվնաս դուրս եկան, ապա այս հարցում մեկնումեկը պետք է պատժվի. «Այս դեպքում վախենում եմ, որ այդ մեր խելոք այսօրվա կրթության և գիտության նախարարը դառնա քավության նոխազ, թեև ինքն այստեղ պարզապես մի քար է»։

No comments: