Monday, May 24, 2010

Հմայակ Հովհաննիսյանը` յուրայինների ու օտարների մասին

«Ինչու ֆուտբոլային դիվանագիտության ներքո օտարները չդարձան յուրային և երկրորդ` ինչու յուրայինները դարձան օտար. Այդ տխրահռչակ կոմպլեմենտարիզմից, որն ինքնին մեծ հարցականներ էր առաջացնում, վերջին 1,5 տարվա ընթացքում տեղի ունեցավ անցում դեպի ճոճանակային քաղաքականություն: Եթե կոմպլեմենտարիզմը ենթադրում էր ինչ-որ կերպ փոխլրացնել ռազմավարական հարաբերությունները ՀԱՊԿ-ի շրջանակներում, Արևմուտքի և մասնավորապես ՆԱՏՕ-ի հետ ծրագրերի իրականացմամբ, ապա հիմա ճոճանակային մի քաղաքականություն է, երբ ծայրահեղ բևեռի աջ կողմից սկսում է շարժվել դեպի ձախ կողմ, այնտեղ հասնում է ծայրահեղ ձախ բևեռին ու նորից շարժվում դեպի աջ: Սա կոմպլեմենտարիզմի քաղաքականությունը աբսուրդի հասցնելու իրավիճակ է»,-այսօր հայտարարել է Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը: Բացելով փակագծերը նա նշել է, որ յուրայինները ՌԴ-ն ու Իրանն են, որոնք վերջին շրջանում սկսել են Հայաստանը դիտել որպես մի երկիր, որը կա՛մ չի ցանկանում, կա՛մ ի վիճակի չէ ապահովել իրենց ազգային շահերը:

No comments: