![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEj9V9OxcsPDZnkS7WOFBDijRgL-Pf-cHaI04TaOtU6YgWSYamcxOJKtX3W36KOjrULxFvMi4FM34B7cS8reNFLa2gCKbD7mfiNKK5KQT_28joxJB3BCHNp49njxl-TE3ZgbOM-JtxJG5pQS/s200/serj=obama6565.jpg)
Tert.am. 18-5-2010- «Վերջին շրջանում Ղարաբաղի հակամարտության շուրջ կատարվող իրադարձությունները բավական մտահոգող են։ Ըստ էության, կարծում եմ, խնդիր է դրված առաջիկայում հակամարտության հետ կապված որոշակի առաջընթաց արձանագրել»,– այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ակունք» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ, «Ժառանգություն» կուսակցության անդամ Ռուբեն Հակոբյանը։
Նրա կարծիքով, առհասարակ ապրիլին ԱՄՆ–ում կայացած հայտնի գագաթաժողովից հետո ԼՂ կարգավորման գործընթացը բավական ռիթմիկ ձևով առաջ է շարժվում։
«Եթե իսկապես նկատի ունենանք թե եռանախագահող պետությունների, թե Թուրքիայի, և թե, հատուկ ուզում եմ առանձնացնել, Ռուսաստանի դիրքորոշումն այս հարցում, կարծում եմ, որ իսկապես մտահոգվելու տեղիք ունենք։ Խոսքը, իհարկե, խուճապի մասին չի, բայց տագնապելու հարց կա»,– շարունակեց քաղաքագետը։
Ըստ նրա, մտահոգիչ է Մոսկվա–Անկարա հարաբերությունների ջերմացումը, որի համար, սակայն, ըստ Հակոբյանի, ճիշտ չէ մեղադրել Հայաստանին, քանի որ նա ոչինչ չի կարող անել այդ հարաբերությունների սերտացմանը խանգարելու համար։
Վերլուծական կենտրոնի ղեկավարի համոզմամբ, Հայաստանի առաջին անելիքը Թուրքիայի մասնակցությունը ԼՂ կարգավորման գործընթացում մեկուսացնելն է։
No comments:
Post a Comment