Wednesday, May 19, 2010

Թուրքիայի «կռվարար» վարչապետը` «մեծ առաջնորդ»

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը, ով պաշտոնական այցով գտնվում է Իսպանիայում, բավական ջերմ ընդունելություն է գտել այդ երկրում և անգամ դոկտորի կոչման արժանացել: Մադրիդի Եվրոպական համալսարանը թուրք վարչապետին շնորհել է պատվավոր դոկտորի կոչում, ինչպես նաև Եվրոպայում հայտնի «կռվարար» և «անհավասարակշիռ» Էրդողանին անվանել «իսկական տղամարդ», «մեր ժամանակների ամենակարևոր առաջնորդներից մեկը»: Էրդողանը Մադրիդի Եվրոպական համալսարանի իր ելույթում անդրադարձել է նաև Իրանի միջուկային ծրագրին` նշելով, որ եթե Իրանը մեկ ամսվա ընթացքում ուրանը չփոխանցի Թուրքիային, ապա «իրենք այլևս չեն օգնի Իրանին», հայտնում է TRT-ն:

No comments: