![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgUiZWt-8RfBxI2k_ELIw5p0VzW81TSqdWk2_SLXs6oKhFnCCyfhahjVOF7rMcLktLGbXG0N1WwQkwrjax5x7Ydzs4zwbIvPuMgASqOrr_jFDgCO5Y-JdLDLVI00wGoTJf_NnNW5lzOQv9M/s200/Davood+oghloo4....jpg)
Panorama.am. 19-5-2010- «NTV»-ի հեռուստաեթերով ելույթ ունեցած Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն խոսել է օրերս միջուկային վառելիքի փոխանակման շուրջ Իրանի, Բրազիլիայի և Թուրքիայի միջև Թեհրանում ստորագրված համաձայնագրի մասին: Դավութօղլուն նշել է, որ եթե չկնքվեր հիշյալ համաձայնագիրը, ապա այս շաբաթվա ընթացքում Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառելու նախաձեռնություն էր լինելու:
Բայց վերջին զարգացումներից հետո Թուրքիայի արտգործնախարարն անհրաժեշտ է համարել, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներն Իրանի հարցում զգուշավորություն հանդես բերեն:
«Առաջիկա օրերին որևէ պատժամիջոցի կիրառում հնարավոր չեմ համարում: Այս պահին պատժամիջոցների հարցի քննարկման համար ենթահող չկա»,- ասել է Դավութօղլուն:
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Զաման» (Zaman) օրաթերթը, Դավութօղլուն անդրադարձել է նաև Անկարայի արտաքին քաղաքականության ներկայիս ընթացքին: Մասնավորապես թուրք-հունական հարաբերությունների վերաբերյալ նա ասել է, որ նոր ժամանակաշրջան է սկսվել:
«21-րդ դարի թուրք-հունական հարաբերությունների վերակառուցման հիմքեր են դրվել»:
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ցանկություն է հայտնել, որ Հայատանի հետ վերսկսվի սոցիալ-տնտեսական գործընթացները: Նա շեշտել է, որ ճիշտ չէ, երբ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ ասում են թե այն «սառեցված» է:
«Եթե հարցին նայեինք` ասելով , թե գործընթացը սառեցվել է կամ մահացել, ապա այն երբեք չէր կարողանա առաջ շարժվել»,- ասել է Դավութօղլուն:
No comments:
Post a Comment