Tert.am. 20-5-2010- Մայիսի 20-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ֆրանսիայի Տնտեսական վերելքի նախարար, Օ-դը-Սեն դեպարտամենտի Գլխավոր խորհրդի նախագահ Պատրիկ Դևեջյանին:
Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը գոհունակություն է հայտնել Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա բարձր մակարդակի բարեկամական հարաբերությունների կապակցությամբ և կարևորել Պատրիկ Դևեջյանի անձնական կարևոր ներդրումը այդ հարաբերությունների ամրապնդման և խորացման գործում:
Պատրիկ Դևեջյանի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է գտնվում իր ղեկավարած Օ-դը-Սեն դեպարտամենտի կողմից Տավուշի մարզի զարգացմանն աջակցող ծրագրերի իրականացման շրջանակներում: Ֆրանսիայի Օ-դը-Սեն դեպարտամենտի խորհուրդը 2008թ. սկսել է Տավուշի մարզի գյուղատնտեսական ենթակառուցվածքների արդիականացմանն ուղղված ծրագրերի իրականացումը:
Նախարար Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հովանու ներքո իրականացվող ծրագրերին Պատրիկ Դևեջյանի ղեկավարած դեպարտամենտի մասնակցության համար` ընդգծելով, որ դա հայ-ֆրանսիական օրեցօր ընդլայնվող համագործակցության ևս մեկ վկայություն է:
Երկուստեք գոհունակությամբ նշվել է, որ միջպետականին զուգահեռ, ակտիվորեն զարգանում է նաև ապակենտրոնացված համագործակցությունը, ինչի վկայությունն են մշտական փոխայցելությունները և իրականացվող համատեղ ծրագրերը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Friday, May 21, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment