Լուսանկարիչ Միշել Դենի-Հուոթը սաֆարիում յուրահատուկ կադրեր է արել, որոնցում երևում է, որ կուշտ երիտասարդ վագրակատուները այծքաղ են բռնել, սակայն չեն կերել։
Վագրակատուները որսի են դուրս գալիս միայն վաղ առավոտյան կամ ուշ երեկոյան, իսկ ցերեկը նրանք հանգստանում են։ Պատկերված երեք եղբայրները, որոնց մայրը լքել էր, երբ նրանք 18 ամսական էին, ցերեկը անսպասելի կերպով երիտասարդ այծքաղ են բռնել, սակայն ուտելու փոխարեն սկսել են հետը խաղալ, այնուհետև թույլ են տվել, որ փախչի։
Վայրի կենդանիների մասնագետները նշում են, որ հազվադեպ է պատահում, երբ վագրակատուներն լիովին կուշտ են լինում և սնվելու կարիք չեն ունենում։ Քնքշության այս հանկարծակի դրսևորումը ոչ ոք չի կարողացել բացատրել։
Wednesday, May 19, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment