Monday, May 24, 2010

ԻՍԿ ԻՆՉՈՒ Է ԼՌՈՒՄ ՀՀ ԳԱԱ-Ն

Այսօր, երբ ժողովուրդը` ներառյալ մտավորական կոչվածները, դուրս են եկել օտարալեզու կրթության դեմ, փաստորեն, Հայ Առաքելական Եկեղեցու դիրքորոշմանն է հետևում, այսինքն խուլ ու համր է ձևանում նաև գիտության տաճար կոչեցյալը, որն ի պաշտոնե հանդիսանում է ՀՀ կառավարության խորհրդատուն: Որտեղ է հայ ժողովրդի ազգային արժեք հորջորջվող Գիտությունների ազգային ակադեմիան իր լեզվի, գրականության, պատմության, արևելագիտության, ցեղասպանության և վերջապես սոցիոլոգիայի և փիլիսոփայության ինստիտուտներով: Որտեղ են Հայաստանի քաղաքացիների հաշվին բարգավաճող և իրենց անվանի գիտնական ներկայացնող տիտղոսավորները: Ինչո՞ւ չեն խոսում ազգի սերուցքի տիտղոսին հավակնողները։Թե՞ ՀՀ ԳԱԱ–ն է ՀՀ կառավարության նախաձեռնության հեղինակը որպես պաշտոնական խորհրդատու։ Թե՞ տարիքն առած մարդիք են ու պարզապես վախենում են «երիտնժդեհականից»` օրապահիկից զրկվելու պատճառով։ Իսկ միգուցե դեռևս չե՞ն կողմնորոշվել: Իսկ չէ որ, ինչպես Հելվեցիոսն է ասում, «Կան ժամանակներ, երբ լռությունը դավաճանություն է»։ ԲԱԳՐԱՏ ԽԵՐՈՅԱՆ ՀՀ ԳԱԱ գիտաշխատող

No comments: