Tert.am. 24-5-2010- Մոսկվան ընդունում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը, չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն։ Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն՝ մեկնաբանելով Արցախում մայիսի 23-ին անցկացված խորհրդարանական ընտրությունները։
«Մոսկվան ընդունում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը, ինչպես և միջազգային իրավունքի մյուս հիմնարար նորմերն ու սկզբունքները (նկատենք, որ ազգերի ինքնորոշման իրավունքը նույնպես համարվում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկը,- Tert.am): Ինչպես հայտնի է, մենք չենք ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն։ Մեր համոզմամբ՝ նրա հետագա կարգավիճակը պետք է որոշվի առանց ուժի կիրառման՝ մինսկյան գործընթացի շրջանակում հակամարտության բոլոր կողմերի միջև քաղաքական բանակցությունների արդյունքում»,- ասվում է գերատեսչության կայքում տեղադրված մեկնաբանությունում։
«Միաժամանակ, Մոսկվայում չեն կարծում, որ հակամարտության կարգավորման ընթացքը կարող է կախված լինել Լեռնային Ղարաբաղում ընտրությունների անցկացումից»,- հայտարարել է Նեստերենկոն։
Ըստ Նեստերենկոյի՝ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության իր բոլոր գործընկերների հետ սերտ համագործակցությամբ այսուհետ ևս եռանդով կօգնի հայերին ու ադրբեջանցիներին՝ որքան հնարավոր է շուտ հասնել ղարաբաղյան հանգույցի փոխզիջումային հանգուցալուծման։ Այս մասին հայտնում է Взгляд-ը:
Monday, May 24, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment