![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEj83A9gMspcEEAoy7RwKuUfVv1I-lOnUaxO8-OXgZqOdXfImSU93pk8TDU1bQrX62yhhgBW8eJCvKlMz5Np4m-Ni1qmFxALp5D0DgHPZarJ498RsC0zsAX8OobNbfo7pK-79lichM7WpDcp/s200/arzumanain....jpg)
Aysor.am. 18.05.2010- Այսօր Մոսկվան ու Անկարան լուծում են չափազանց կարևոր ռազմավարական համագործակցության մի հարց, որտեղ Հայաստանը կարող է մանրադրամի ճակատագիր ունենալ, գտնում է Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը:
«Պատմությունը ցույց է տալիս, որ երբ Օսմանյան կայսրությունն ու Ռուսական կայսրությունը որեևէ համատեղ որոշում են կայացրել, միշտ տուժել է Հայաստանը»,- ասաց նա` այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ:
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը` բանախոսը կարծիք հայտնեց, որ մինչ Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրությունները, Անկարան չի վերադառնա այդ հարցին
«Հնարավոր է, որ հաջորդ ապրիլի 24-ի շեմին հայ-թուրքական կարգավորման հարցը կրկին արծարծվի»,- կանխատեսեց բանախոսը:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հարակից երկու շրջաններից` Քելբաջարից և Ֆիզուլիից հայկական ուժերի դուրսբերման հավանականության մասին թուրքական լրատվամիջոցների հրապարակումներին, նախկին արտգործնախարարը կարծիք հայտնեց, որ «դա դոզայով տրված արտահոսք էր, որով հստակեցվեց, որ Թուրքիայի վարչապետ Էրդողանը և ՌԴ նախագահ Մեդվեդևը եկել են ինչ-ինչ համաձայնությունների»:
Բանախոսը չի բացառում, որ Էրդողանը փորձում է ներկայացնել նոր ճանապարհային քարտեզ, որով նախատեսվում է երկու տարածքների վերադարձը, և որի դիմաց Ադրբեջանը կհամաձայնի ստորագրել խաղաղ ճանապարհով հակամարտության լուծումն ու ուժի կիրառումը բացառող պայմանագիր:
«Սա լինելու է այն կոմպրոմիսը, որին կհետևեն հնարավոր ճանապարհների, կոմունիկացիաների բացումները»,- ասաց Ալեքսանդր Արզումանյանը:
No comments:
Post a Comment