Tert.am. 25-5-2010- «Լեռնային Ղարաբաղում մայիսի 23-ին կայացած խորհրդարանական ընտրությունները չպետք է ազդեն հակամարտության կարգավորման ընթացքի վրա»,- հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի ԱԳ նախարար Կանատ Սաուդաբաևը։
«Քանի որ ԵԱՀԿ-ն ընդունում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը, խորհրդարանական ընտրությունների անցկացումը ոչ մի նշանակություն կամ ազդեցություն չի կարող ունենալ ԼՂ գործընթացի կարգավորման վրա»,- ասել է Սաուդաբաևը՝ հավելելով. «Ես վերահաստատում եմ իմ աջակցությունը ԼՂ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և կշարունակեմ հնարավորինս նպաստել Մինսկի խմբի գործունեության շրջանակներում կողմերի միջև քաղաքական բանակցություններին»։
Tuesday, May 25, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment