Իսլամական կոնֆերանսի կազմակերպության երկրի արտգործնախարարների Խորհրդի 37-րդ նիստը երեք բանաձեւ է ընդունել Լեռնային Ղարաբաղի հարցի կապակցությամբ, որոնց համաձայն Հայաստանը ճանաչվել է ագրեսոր: Այդ մասին հաղորդում է 1news.az-ը: Համաձայն այդ տեղեկատվության, առաջին բանաձեւը քաղաքական է, որով Հայաստանը ճանաչվում է ագրեսոր, եւ այն դառնալու է իսլամական երկրների առաջիկա Վեհաժողովի ընթացքում հայ-ադրբեջանական հակամարտության քննարկման ելակետ: Վեհաժողովը տեղի կունենա 2011 թվականի մարտին Կահիրեում:
Իսլամական կոնֆերանսի երկրների արտգործնախարարների Խորհրդի նիստը տեղի է ունենում Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում: Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ երկրորդ բանաձեւը դիտարկում է “հայաստանյան ագրեսիայից” տուժածների ֆինանսական եւ նյութական օգնության հարցը, գործակալությանը տեղեկացրել է Իսլամական կոնֆերանսի կազմակերպությունում Ադրբեջանի դեսպանը: Ինչ վերաբերում է երրորդ բանաձեւին, ապա այն, ըստ ադրբեջանցի դիվանագետի, դատապարտում է “ագրեսիայի ենթարկված ադրբեջանական տարածքներում իսլամական մշակությի հուշարձանների ավիրումը”:
Wednesday, May 19, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment