Saturday, May 22, 2010

Դավութօղլուն Կիպրոսի հարցում առևտուր է անում

Haynews.am. 21-5-2010- Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն Hurriyet-i հետ զրույցում անդրադառնալով Կիպրոսի խնդրին` նշել է, թե «եթե միջազգային հանրությունը այսպես կոչված «Կիպրոսի թուրքական հանրապետության համար» բացի նավահանգիստները, ապա Թուրքիան պատրաստ է գնալ ընդառաջ և բացել իր ծովային ելքերը Կիպրոսի նավերի համար»: Դավութօղլուն նշել է, թե Թուրքիան «երազում է Կիպրոսը տեսնել ազատության և բարգավաճման կղզի, որտեղ հույներն ու թուրքերը կապրեն իբրև եղբայրներ»: Հիշեցնենք, որ Կիպրոսի հյուսիսային մասը օկուպացված է թուրքական զորքերի կողմից և այն հռչակվել է միջազգային հանրության կողմից չճանաչված «Կիպրոսի թուրքական հանրապետությունը», որի գոյության փաստն ընդունում է միայն պաշտոնական Անկարան:

No comments: