Thursday, May 20, 2010

ՆՈՐ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ՉԿԱ

«Լրագիր» 20-5-2010- Թուրքիայի Արդարություն և զարգացում իշխող կուսակցության արտաքին հարաբերությունների հարցերով փոխնախագահ, Թուրք-ամերիկյան բարեկամության խմբի նախագահ Սուաթ Քընըքլըօղլուն Վաշինգտոնում հայտարարել է, թե բանակցային սեղանին է Երևան-Անկարա նոր փաստաթուղթ: Մեկնաբանելով այս հայտարարությունը, Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանն ասել է, թե դա բացարձակ կեղծիք է եւ չի համապատասխանում իրականությանը: Այսօր հայ-թուրքական կարգավորման օրակարգում Ցյուրիխում ստորագրված արձանագրություններն են, ասել է Արտակ Զաքարյանը: Քընըքլըօղլուն ասել էր նաեւ, թե հայ-թուրքական ու ղարաբաղյան կարգավորման գործընթացները միմյանց սնող գործընթացներ են: Այս կապակցությամբ, Արտակ Զաքարյանն ասել է, թե այն պահին, երբ թուրք քաղաքական գործիչները փորձեն այդ երկու խնդիրը կապել միմյանց, այդ պահից սկսում են խոչընդոտել հայ-թուրքական կարգավորմանը:

No comments: