Tert.am. 22-5-2010- «Տարբեր միջազգային կազմակերպությունների ակտիվությունը ղարաբաղյան հարցում որևէ գործնական ազդեցություն չի ունենա բուն խնդրի լուծման վրա, եթե բուն խնդրի լուծման գործընթացում Հայաստանը չկատարի այն քայլերը, որոնք ոչ միայն իրենից սպասում են, այլև տարբեր պաշտոնյաներ հաճախ հայտարարում են։ Այսինքն, եթե Հայաստանը կոնկրետ տարածքների հետ կապված ինչ–որ մի փաստաթուղթ չստորագրի, մնացած բոլոր որոշումները կմնան հենց այդպես՝ թղթի վրա»,– այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսելով Եվրախորհրդարանի նախօրեին ընդունած բանաձևի մասին, նման հայտարարությամբ հանդես եկավ քաղաքագետ, «Հայկական ընտրություն» նախաձեռնության ղեկավար Արմեն Աղայանը։
Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանի 2216 բանաձևով հայկական կողմին կոչ էր արվում դուրս բերել զորքերը օկուպացված տարածքներից։
Արմեն Աղայանն այն կարծիքին է, որ նման որոշումները լինում են մեր մեղքով, քանի որ «մենք մեր ազգային անվտանգության հարցը, ազգային ազատագրական պայքարի խնդիրը դարձրինք միջազգային քաղաքականության խաղալիք»։
Քաղաքագետը նշեց, որ քանի դեռ ԼՂ հարցում չի փոխվել հայկական կողմի քաղաքական դիրքորոշումը, նման բանաձևեր միշտ կարող են լինել։
Արցախի հիմնախնդրի լուծման համար Արմեն Աղայանն առաջարկում է բնակեցնել ազատագրված տարածքները և ԼՂ–ն ՀՀ–ի սահմանադրական տարածքի մեջ ներառել։
«Այս երկու քայլերից հետո ղարաբաղյան խնդիրը կարելի է համարել լուծված կամ գրեթե լուծված»,– ասաց քաղաքագետը։
Saturday, May 22, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment