Saturday, May 22, 2010

«Ոսկե ծիրանը» պահանջում է ազատ արձակել Փանահիին

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը միացել է ակցիային, որի մասնակիցները հանդես են գալիս իրանցի աշխարհահռչակ կինոռեժիսոր Ջաֆար Փանահիին ազատ արձակելու պահանջով։ Tert.am-ին կինոփառատոնի մամուլի ծառայությունից տեղեկացրեցին, որ կինոռեժիսորին ազատ արձակելու խնդրագիրը «Ոսկե ծիրանի» անձնակազմը ստորագրել է դեռ ապրիլի 12-ին։ Խնդրագրի տեքստում նշված է, որ կինոփառատոնի ստեղծագործական խումբը համոզված է Փանահիի անմեղության մեջ և պահանջում է ազատ արձակել նաև նրա գործընկերներին՝ հավելելով, որ կինոռեժիսորին պետք է հնարավորություն տրվի ստեղծագործական գործունեությունը շարունակելու համար։ Հիշեցնենք, որ 2007թ. Փանահին «Ոսկե ծիրանի» պատվավոր հյուրերից էր. նա այս տարի պետք է Կաննի կինոփառատոնի ժյուրիի անդամ լիներ։

No comments: