Saturday, May 22, 2010

Իրազեկում ԼՂՀ խորհրդարանական հինգերորդ ընտրությունների մասին

Տեղեկատվություն Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամներին և ղեկավարներին •Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետություն Միջազգային հանրությունը Լեռնային Ղարաբաղի կայացած Հանրապետության նկատմամբ այդ տարածքում ապրող մարդկանց իրավունքների հարգման տեսանկյունից պատշաճ և արդարացի վերաբերմունք մինչ օրս չի ցուցաբերել: •Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը, ստանալով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ պարոն Աշոտ Ղուլյանի հրավերը' մասնակցել 2010 թվականի մայիսի 23-ին տեղի ունեցող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունների անցկացման դիտարկմանը, որոշում է կայացրել մերժել այն: •Մյուս կողմից' Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը ցանկանում է կյանքի կոչել ԵԽԽՎ թիվ 1416(2005) բանաձևը, որով նախատեսվում է ստեղծել Լեռնային Ղարաբաղի հարցերով ենթահանձնաժողով' Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակների անդամակցությամբ: Մինչդեռ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրով զբաղվում է միջազգային մեկ այլ կառույց' ԵԱՀԿ Մինսկի խումբը: •Ակնհայտ է, որ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը, չցանկանալով դիտարկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունների անցկացումը, սակայն ձգտելով կյանքի կոչել ԵԽՍՎ թիվ 1416(2005) բանաձևը, իրականում զբաղված է ոչ թե տարածաշրջանում մարդու իրավունքների հարգման և պաշտպանության քաջալերմամբ և աջակցմամբ, այլ իրականացնում է իրեն վերապահված մանդատի իմիտացիա: •Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության համար անընդունելի է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նման վարքագիծը: Նաև անընդունելի է, որ Հայաստանը և Ադրբեջանը, որոնք չեն դասվում ժողովրդավար պետությունների շարքին, համաձայն ԵԽԽՎ-ի կողմից ընդունված բանաձևերի' առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրված իշխանությունների մասնակցեն Լեռնային Ղարաբաղի հարցերով ենթահանձնաժողովի գործունեությանը: Անընդունելի է նաև, որ մեկ այլ' ոչ ժողովրդավար պետության ներկայացուցիչը, որը ղեկավարում է ԵԽԽՎ-ն, ցանկանում է գլխավորել այդ ենթահանձնաժողովը: •Իրեն 1918-1920 թվականների Ադրբեջանի Հանրապետության իրավահաջորդ հռչակած ներկայիս Ադրբեջանի կազմում Ղարաբաղը երբևէ չի գտնվել: •1921 թվականին Ստալինի ուղղակի պարտադրանքով Հայաստանից բռնի անջատված Ղարաբաղը 1991թ. դեկտեմբեր 10-ին, Խորհրդային Միության պաշտոնական անկումից առաջ, միջազգային իրավունքի հիմնարար նորմերի համապատասխան և ԽՍՀՄ Սահմանադրության ու օրենսդրության հիման վրա անցկացրեց ՀԱՆՐԱՔՎԵ, որի մասնակիցների ավելի քան 99 տոկոսն արտահայտվեց հօգուտ անկախության: Նույն թվականի դեկտեմբերի 28-ի խորհրդարանական ընտրություններում ձևավորված Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության խորհրդարանը կազմեց առաջին կառավարությունը, որն աշխատում էր կազմակերպված բացարձակ շրջափակման, ապա' Ադրբեջանի ռազմական ագրեսիայի պայմաններում, որը պատերազմական լայնածավալ հարձակում սկսեց Լեռնային Ղարաբաղի դեմ: Այդ պատերազմը, ինչպես հայտնի է, շարունակվեց մինչեւ 1994թ. մայիս: •Շուրջ քսան տարի անկախության ընթացքում Արցախում պարբերաբար անցկացվել են նախագահական, խորհրդարանական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: 2006թ. հանրաքվեով ընդունվել է երկրի Սահմանադրությունը : Պետությունը տարածաշրջանում հետևողականորեն վարում է խաղաղության պահպանման և մարդու իրավունքների հարգման վրա խարսխվող առաջադեմ քաղաքականություն: Արցախի պետական և հասարակական ողջ իրավահամակարգը համահունչ է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթներին, իսկ ժողովրդավարության տեսանկյունից Արցախն առաջանցել է Ադրբեջանին: Ժողովուրդների ինքնորոշման հիմնարար սկզբունքով անկախացած և ժողովրդավարական զարգացման մոդելն ընտրած Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության միջազգային ճանաչումը հասունաց Զարուհի Փոստանջյան

No comments: