Monday, May 3, 2010

Թուրքագետ. Պետք է նախ Արցախը մարսել

Panorama.am. 3-5-2010- Թուրքագետ Արտակ Շաքարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը մտահոգություն հայտնեց, որ մենք ներքին խնդիր ունենք ու փուչ հայտարարությունների հետևից չպետք է ընկնել, քանի որ այն երկրի իմիջին է վնասելու: «Մենք ունենք ազատագրված Արցախ: Մենք Ազատագրված Արցախում չունենք բնակչություն: Մեզ թող տան Նախիջևանը: Եկեք մտածենք, ինչ ենք անելու Նախիջևանում»,-ասաց Ա. Շաքարյանը: Նրա խոսքով, նախքան որևէ բան ուզելը, պետք է հստակ ծրագիր կազմենք: «Քանի դեռ մենք Արցախը չենք մարսել, ես կարծում եմ, ապագա ծրագրերի մասին շատ երազկոտ ենք արտահայտվում: Դրանք միտված են քվեներ բերելուն»,-ասաց թուրքագետը: «Բայց թող տան, ես գիտեմ, ինչ եմ անելու»,-համատեղ ասուլիսում Նախիջևանի ու Արմտյան Հայաստանի վերադարձի մասին այսպես արձագանքեց քաղաքագիտության դոկոտր Լևոն Շիրինյանը:

No comments: