Saturday, May 22, 2010

Վրաստանն ու Իրանը չեղյալ կհայտարարեն վիզային ռեժիմը

Tert.am. 22-5-2010- Վրաստանն ու Իրանը երեք ամսից չեղյալ կհայտարարեն վիզային ռեժիմը։ Այս մասին տեղեկացրել է Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Ռամին Մեհման Ֆարասթին։ Ըստ նրա՝ Վրաստանի և Իրանի միջև վիզային ռեժիմի շուրջ բանակցություններն արդեն սկսել են և կավարտվեն երեք ամսից։ Ինչպես հայտնում են իրանական լրատվամիջոցները, երկու երկրների համապատասխան կառույցներն արդեն եկել են համաձայնության և պատրաստվում են ստորագրել այն Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթաքիի՝ Վրաստան կատարելիք առաջիկա այցի ժամանակ։ Վրաստանում Իրանի դեսպանն ասել է, որ որ երկու երկրները բանակցում են նաև Բաթումում իրանական հյուպատոսության բացման շուրջ։

No comments: