Wednesday, May 12, 2010

Իսրայելի ԱԳ նախարար. «Չինաստանը, Իրանը և Սիրիան այժմ դարձել են նոր «չարիքի առանցք»»

Panorama.amղ 12-5-2010- Բանկոգում բռնագրավված, հյուսիսկորեական զենքով բարձած վրացական ավիաընկերության կողմից վարձված ինքնաթիռը նախատեսված է եղել «Համաս» և «Հզբոլլահ» խմբավորումների համար: Տոկիոյում հայտարարել է Իսրայելի ԱԳ նախարար Ավիգադոր Լիբերմանը: Այս մասին հաղորդում է «Իտառ-տասս» լրատվական գործակալությունը: Նախարարը նշել է, որ այդ զենքը Չինասատանից գնել է Իրանի Իսլամական հանրապետությունը: Արդյունքում այն նախատեսված է եղել պաղեստինյան խմբավորումների համար Սիրիայի միջոցով: Աղբյուրի փոխանցմամբ, արտգործնախարարը իր խոսքերն ապացուցող ոչ մի օրինակ չի բերել, սակայն նրա խոսքով Չինաստանը, Իրանը և Սիրիան այժմ դարձել են նոր «չարիքի առանցք», որը ահաբեկում է աշխարհի անվտանգությունը, մասնավորապես, զանգվածային ոչնչացման միջոցների ստեղծման և տարածման ճանապարհով:

No comments: