7or.am. 20-5-2010- Եվրոպական հարցերի Ֆրանսիայի պետական նախարար Պիեռ Լելուշը հայտնել է ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ իր երկրի դիրքորոշումը։
-ԵԱՀԿ-ն նախկինի պես անվտանգությունն ապահովելու համար կարևոր գործիք է՝ հատկապես հաշվի առնելով ժամանակակից սպառնալիքների աճող համաշխարհայնացումը,-այս մասին ԵԱՀԿ մշտական խորհրդից առաջ ասել է Եվրոպական հարցերի Ֆրանսիայի պետական նախարար Պիեռ Լելուշը։
Լելուշի խոսքերով՝ Մինսկի խմբի անդամ հանդիսացող Ֆրանսիան աջակցում է ղարաբաղյան կարգավորմանն ուղղված Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին։
Նա նշել է, որ քաղաքական բանակցությունները խնդրի լուծմանը հասնելու միակ միջոցն են։
Thursday, May 20, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment