Thursday, May 20, 2010

Իրանի ԶԼՄ-ների ներկայացուցիչները դժգոհում են Բաքվի դեսպանից

Aysor.am. 20-5-2010- Իրանական «ասրիրան.քոմ» կայքի փոխանցմամբ` Իրանի ԶԼՄ-ների ղեկավարներից, լրագրողներից բաղկացած 12 հոգանոց խումբն իր դժգոհությունն է հայտնել Թեհրանում Ադրբեջանի դեսպանին: Ըստ կայքի` դժգոհության հիմնական պատճառն այն է, որ, իրանցի լրագրողները, որոնք Վրաստան էին մեկնում Թեհրան-Բաքու-Թբիլիսի չվերթով, Բաքվի օդանավակայանում մի քանի ժամ ստիպված են եղել սպասել, որպեսզի Թեհրանում Բաքվի դեսպանը նրանց վիզա տրամադրի: Իրանցի լրագրողների դժգոհության մյուս պատճառն այն է եղել, որ Բաքվի օդանավակայանի աշխատակիցները` մինչ հաջորդ թռիչքի ժամը, իրանցի լրագրողներին չեն թույլատրել դուրս գալ օդանավակայանից և շրջել քաղաքում` 5 ժամ սպասեցնելով օդանավակայանի տրանզիտ սրահում:

No comments: