Thursday, May 20, 2010

Անկարան քննադատում է Արցախի ընտրությունները

Tert.am. 20-5-2010- Թուրքիայի արտգործնախարարությունը մայիսի 23-ին Արցախի Հանրապետությունում կայանալիք խորհրդարանական ընտրությունների առնչությամբ հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ դրանք «ոտնահարում են միջազգային իրավունքի կանոնները, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և ԵԱՀԿ-ի սկզբունքները»: «Ղարաբաղյան հակամարտությունը Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և համագործակցության հաստատման գլխավոր արգելքն է և խոչընդոտում է տարածաշրջանի երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների և համագործակցության մթնոլորտի ձևավորումը»,– նշում է Թուրքիայի ԱԳՆ–ը՝ ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղում խորհրդարանական ընտրությունների անցկացումը «բացասական ազդեցություն է ունենալու հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերի վրա»:

No comments: