Monday, May 24, 2010

Ծանր կորուստ

Panorama.am- Մայիսի 23-ի լույս 24-ի գիշերը «Զվարթնոց» օդանավակայանում, Վալենսիայից վերադարձող Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականին դիմավորելու ժամանակ, սրտի կաթվածից հանկարծամահ եղավ Հայաստանի ծանրամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, ՀՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ և մարզիչ գյումրեցի 51-ամյա Աշոտ Մխիթարյանը: Նա 2006 թվականից գլխավորում էր ՀՀ ծանրամարտի ազգային հավաքականը, որը Պեկինի օլիմպիական խաղերից հայրենիք վերադարձավ երեք բրոնզե մեդալ նվաճած:Ա. Մխիթարյանի ղեկավարությամբ հայ ծանրորդները տասնյակ հաղթանակներ են տոնել աշխարհի, Եվրոպայի առաջնություններում և միջազգային բարձրագույն կարգի այլ մրցաշարերում: Այս մասին հայտնում են Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունից:Մենք խոր վշտով ցավակցում ենք Աշոտ Մխիթարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և բարեկամներին:Անվանի մասնագետի հիշատակը վառ կմնա նրան ճանաչողների հիշողությունում:

No comments: