Panorama.am- Մայիսի 22-ին Վալենսիայում ավարտվեց Եվրոպայի ծանրամարտի պատանեկան առաջնությունը: 94 կգ քաշային կարգում Համլետ Պողոսյանը պոկում վարժությունում գրավեց երկրորդ տեղը (145 կգ) և երկամարտի ցուցանիշով (320 կգ) ճանաչվեց հինգերորդը: Ծանրքաշայինների պայքարում (+94 կգ) Գոռ Մինասյանը երկրորդն էր` 340 կգ արդյունքով (155 կգ+185 կգ), իսկ Միշա Մուրադյանը ` երրորդը (158 կգ+187 կգ): Թիմային պայքարում Հայաստանի հավաքականը 14 մեդալով զբաղեցրեց երկրորդ տեղը` իրենից առաջ թողնելով միայն Ռուսաստանի ընտրանուն: Այս մասին հայտնում են Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունից:
Monday, May 24, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment