Haynews.am. 20-5-2010- Ճապոնիայի Իսեսակի քաղաքի իշխանությունները տեղի պետական ծառայողներին արգելել են մորուք պահել: Նրանք նշել են, որ նման որոշում ընդունել են` հիմնվելով քաղաքացիների բողոքների վրա, ովքեր գտնում են, որ հաճելի չէ չսափրված պաշտոնյաներին նայելը:
Իսեսակիի իշխանության ներկայացուցիչն ասել է, որ մարդիկ նորմալ են նայում մորուքով մարդկանց, սակայն գտնում են պետական ծառայողները պետք է պատշաճ տեսք ունենան: Արգելքի հիմքում ընկած է քաղաքացիների հենց այս պահանջը:
Thursday, May 20, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment