Monday, May 24, 2010

«ԵԽ որոշումը ոչնչով չի տարբերվում Էրդողանի դիրքորոշումից»

«Եվրոպայի Խորհրդարանի կողմից ընդունված 2216 բանաձևը հայկական համապատասխան պետական մարմինների, այդ թվում` խորհրդարանի և արտաքին գործերի նախարարության ոչ լավ աշխատանքի արդյունք է»: Նման տեսակետ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: Մյուս կողմից, քաղաքագետի մեկնաբանությամբ` Եվրախորհրդարանը բավականին բյուրոկրատիկ և ծանր աշխատող հաստատություն է, և այդ որոշման ընդունումը տեխնիկապես հնարավոր է, քանի որ «այդ բյուրոկրատական երևույթները թույլ են տալիս նմանօրինակ կիքսեր»: «Փաստաթուղթը որևէ նշանակություն և ազդեցություն չի կարող ունենալ Արցախի հիմնահարցի կարգավորման գործում»,- ընդգծեց Ս. Մինասյանը: Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը, սակայն, ով ևս մասնակցում էր մամուլի ասուլիսին, շեշտեց, որ «Եվրոպայի Խորհրդարանի որոշումը ոչնչով չի տարբերվում Թուրքիայի վարչապես Ռաջեփ Թայիբ Էրդողանի դիրքորոշումից»: Մանրամասնելով` նա բացատրեց, որ 2216 բանաձևը Թուրքիայի և Ադրբեջանի վարած քաղաքականության արդյունք է, որի հետևանքով` «միջազգային հնարության մոտ տպավորություն է ստեղծվել, թե հայկական կողմը կորղ է գնալ ինչ-որ զիջումների` Արցախի հիմնահարցի կարգավորման գործընթացում»:

No comments: