Թուրք ազգայնամոլները հանգստյան օրերին հանրահավաքներ են անցկացրել Ստամբուլի կենտրոնական Իստիքլալ փողոցում` Ռուսաստանի դեսպանատան առջև: Ըստ թուրքական լրատվամիջոցների, թուրք ազգայնականները մեղադրել են Մոսկվային` հակաթուրքական քաղաքականություն վարելու, ինչպես նաև «չերքեսների և թուրքալեզու այլ ազգերի ցեղասպանություն կատարելու մեջ»: Ավելին, վերջիններս պահանջել են չանցկացնել Օլիմպիական խաղերը Սոչիում, քանի որ «ռուսներն այդ պատվին արժանի չեն»: Նկատենք, որ հանրահավաքի մասնակիցների անվտանգությունը հսկել են մեծ թվով թուրք ոստիկաններ, ինչից կարելի է ենթադրել, որ հակառուսական տրամադրություններ Թուրքիայում սերմանվում են իշխանությունների հովանավորության ներքո:
Monday, May 24, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment