«Լրագիր» 24-5-2010- Մայիսի 21-ին Թբիլիսիի հայերի ասամբլեան համաժողով է գումարել, որի ժամանակ մտահոգություն է հայտնվել մայիսի 30-ին տեղի ունենալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությանը 86 հազարանոց հայ համայնքի անտեսման կապակցությամբ: Համաժողովը դիմել է հայ համայնքին, որում ասվում է, թե Թբիլիսիի հայկական ծագման բնակիչները մտահոգություն են հայտնում առ այն, որ առավել հեղինակավոր կուսակցությունների նախընտրական ցուցակներում, անցողիկ տեղերում բացակայում են էթնիկ հայերը: Մտահոգություն է առաջացնում այն, որ անտեսվել են ոչ միայն 86 հազարանոց համայնքի շահերը ցուցակները կազմելիս, այլեւ քաղաքի զարգացմանը հայերի ներդրումը, ասվում է հայտարարության մեջ:
Եթե մի քանի կուսակցություն ցուցակների ոչ անցողիկ տեղերում հայեր են ընդգրկել, ապա կառավարող կուսակցությունը ոչ մի հայի չի ընդգրկել:
Թբիլիսիի հայերի ասամբլեան կոչ է արել ընտրությանը անտեսել քաղաքական կուսակցությունների ցուցակները: Միաժամանակ, գիտակցելով Թբիլիսիի քաղաքապետի ընտրության կարեւորությունը, քաղաքի բնակիչներին կոչ է արվում քաղաքացիական դիրքորոշում ցուցաբերել քաղաքապետի ընտրությանը:
Monday, May 24, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment