Tert.am. 19-5-2010- Թուրքիայի Քալեջիք շրջանի Գյոլքյոյ գյուղի նախկին գյուղապետը վիճաբանության ընթացքում սպանել է իր համագյուղացիներից 4-ին:
Թուրքական Milliyet օրաթերթի փոխանցմամբ, վիճաբանությունը ծագել է այն ժամանակ, երբ նախկին գյուղապետ Յուսուֆ Օ.-ի հարևանների կովերը մտել են նրա այգին:
Բարկացած Յուսուֆն ատրճանակով տեղում գնդակահարել է 7 մարդու, որոնցից 4-ը տեղում մահացել են, իսկ 3-ը ստացել են մարմնական վնասվածքներ: Վիրավորներից մեկի վիճակը բժիշկները գնահատում են ծանր:
Յուսուֆ Օ.-ն ձերբակալված է: Իրականացվում է հետաքննություն:
Wednesday, May 19, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment