Wednesday, May 19, 2010

Եվրոյի անկումը հարված է հասցրել Ադրբեջանին

Aysor.am.19-5-2010- Ադրբեջանի կենտրոնական բանկի պահուստների 40 տոկոսը եվրոյով է: 2010 թ-ին, մանաթի համեմատությամբ, եվրոն Ադրբեջանում 14,7 տոկոսով էժանացել է: Դա նշանակում է, որ այս տարի ամեն 100 եվրոյի արժեքը 17 մանաթով ընկել է: Այսինքն` Ադրբեջանի կենտրոնական բանկի եվրոյով պահուստը բավական կորուստներ է ունեցել: Այս մասին գրում է «Բիզիմ յոլը»: «Տնտեսական ֆորում» հանդեսի գլխավոր խմբագիր Սամիր Ալիևը, «Բիզիմ յոլ»-ի հետ զրույցում նշելով, որ եվրոյի աստիճանական անկմանը նպաստել է տնտեսական ճգնաժամը Հունաստանում, քննադատել է Կենտրոնական բանկին` անհեռատես ֆինանսական քաղաքականության համար: «Ադրբեջանի կենտրոնական բանկը պահպանողական դիրք է գրավել: Անհրաժեշտ է ճկուն լինել: Բանկն իր հիմնական պահուստը դոլարն է համարում: Նավթի հիմնադրամն իր արտարժույթի 40 տոկոսը եվրոյով է պահում: Լավ կլիներ, եթե պահուստային արտարժույթներին ավելացվեր նաև ոսկին: Եթե պահուստային ֆոնդերում ոսկի էլ պահվեր, այսօր եվրոյի հասցրած վնասը նվազագույն կլիներ»,- եզրահանգել է նա:

No comments: