Մենք` Հայաստանի Ավետարանական ընտանիքի մի քանի եկեղեցիների հովիվներս, հայտնում ենք մեր մտահոգությունը ս.թ. ապրիլի 20-ին ԱԺ-ում շրջանառության մեջ դրված ՀՀ Գիտության և կրթության նախարարության «Լեզվի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ, որով հանվում է ՀՀ-ում օտարալեզու ուսուցմամբ հանրակրթական հաստատությունների ստեղծման արգելանքը:
Գտնում ենք, որ օտարալեզու հանրակրթական ուսուցումը խաթարելու է մեր երկրի ապագան հանդիսացող մատաղ սերնդի լեզվամտածողությունը, անբարենպաստ ազդեցություն է թողնելու նրա ազգային ինքնագիտակցության վրա և վտանգ է ներկայացնելու մեր երկրի անկախ ու համակողմանի զարգացման համար:
Ելնելով այս ամենից` դիմում ենք հայ հասարակության բոլոր խավերին` բարձրացնելու իրենց ձայնը և Ազգային Ժողովի պատգամավորներին` գործադրելու իրենց իրավունքն ու կանխելու այդ օրինագծի ընդունումը, հավատարիմ մնալով հայ դպրոցի` Մեսրոպ Մաշտոցից մինչև Ռաֆայել Իշխանյան որդեգրած սկզբունքներին:
Նախանձավորության կոչ ենք անում մեր քաղաքացիներին` իրենց երեխաներին տալու միայն մայրենի լեզվով ուսուցմամբ կրթություն:
Վերապատվելիներ`
Ռաֆայել Գրիգորյան,
Սամվել Նավոյան,
Կարեն Խաչատրյան,
Էդվարդ Մանուկյան
20 մայիսի 2010 թ.
Saturday, May 22, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment