Tert.am. 21-5-2010- Թուրքական Hurriyet օրաթերթը, անդրադառնալով ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի` Արգենտինայի արտգործնախարար Խորխե Տայանայի հետ այսօր կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ արած հայտարարությանը, դա մեկնաբանում է հետևյալ կերպ. «Հայաստանը պայթեցնում է կամուրջները»:
«Հայաստանի արտգործնախարարն ուղղակի հերքեց այն տեղեկությունը, թե հայաստանյան վարչակազմի կողմից Արձանագրություններն առկախելու մասին կայացված որոշումից հետո Երևանի և Անկարայի միջև կազմվել է նոր ճանապարհային քարտեզ»,- գրում է Hurriyet-ը` մեջբերելով Թուրքիայի «Արդարություն և զարգացում իշխող» կուսակցության արտաքին հարաբերությունների հարցերով փոխնախագահ Սուաթ Քընըքլըօղլուի վերջին հայտարարությունը:
«Սակայն ՀՀ արտգործնախարարը, Քընըքլըօղլուի այդ խոսքերն անվանելով ասեկոսե, չցանկացավ որևէ մեկնաբանություն անել թեմայի առնչությամբ»:
Նշենք, որ հենց Hurriyet օրաթերթի կողմից էր շրջանառության մեջ դրվել այն տեղեկությունը, թե պաշտոնական Անկարան Վաշինգտոնի և Մոսկվայի հետ քննարկել է ճանապարհային նոր քարտեզ, որի համաձայն իբր պետք է սկսվի հայկական զորքերի դուրսբերումը երկու շրջաններից՝ Ֆիզուլիից և Քելբաջարից, ինչի դիմաց Ադրբեջանը պետք է բացի Հայաստանի հետ սահմանը։
Saturday, May 22, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment