Tert.am. 22-5-2010- Թուրքիան շարունակում է հավատալ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը: Այս մասին, Zaman օրաթերթի փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն` Ստամբուլում կազմակերպված «Թուրքական արտաքին քաղաքականությունը» խորագրով համաժողովի ժամանակ:
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները երեք, երկու կամ մեկ տարի առաջվա պես չեն, քանի որ կա ստորագրված համաձայնագիր։
«Մենք շարունակում ենք հավատալ հարաբերությունների կարգավորմանը: Այդ ուղղությամբ մեր քաղաքականության մեջ որևէ փոփոխություն չկա: Դա իրականացվելու է: Սակայն դրան զուգահեռ եթե կարգավորվեն հայ-ադրբեջանական հակամարտությունն ու ադրբեջանական տարածքների հետ կապված խնդիրը, մեծ հնարավորություն կստեղծվի տարածաշրջանում լիարժեք խաղաղության ապահովման տեսանկյունից»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը:
Saturday, May 22, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment