Panorama.am. 22-58-2010- Նախօրեին կայացել է «Եվրատեսիլ-2010» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Եվա Ռիվասի երկրորդ փորձը: Առաջին փորձի համեմատ, երկրորդ փորձում կատարվել են որոշակի փոփոխություններ. բեմի վերևի մասում կախված են եղել փայլող շթղաներ` ավելի տպավորիչ դարձնելով կատարումը:
Որոշակի փոփոխություններ են մտցվել նաև Ծիրանի կորիզով պարի մեջ: Երգի ընթացքում երեբ բեք վոկալիստները մոտենում են արհեստական ջրվեժին և ձեռքով ջուր են վերցնում:
Այս փորձի ժամանակ Եվա Ռիվասը իր բեմական հագուստով է եղել. երկար ծիրանագույն զգեստ և սպիտակ ջինսե տաբատ: Փորձից հետո տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Եվա Ռիվասը խոսել է իր բեմական հագուստի մասին: Ծիրանագույն կորսետից ու սպիտակ ջինսե տաբատից կազմված հագուստը, նրա նկարագրությամբ, «անսովոր զուգակցում» է: Նա ասել է, որ բեմում լինելու է ոտաբոբիկ:
«Եվրատեսիլի» պաշտոնական կայքի տեղեկատության համաձայն, բեմում այդպես էլ չի հայտնվել հայտնի դուդուկահար Ջիվան Գասպարյանը, ով դեռևս չի ժամանել Օսլո:
Ասուլիսի ժամանակ Հայաստանի պատվիրակության ղեկավար Դիանա Մնացականյանն ասել է, որ որոշակի փոփոխություններ են կատարել բեմականացման մեջ, որպեսզի այն դարձնեն ավելի տպավորիչ, գունեղ: Բավականին բարդ այդ համարը, ըստ կայքի, իրականում մի ամբողջ պատմություն է պատմում:
Եվրատեսիլ-2010» երգի միջազգային մրցույթը տեղի է ունենալու մայիսի 25-29-ը Օսլայում, որին մասնակցում է 39 պետություն: Հայաստանի ներկայացուցիչը պետք է ելույթ ունենա երկրորդ կիսաեզրափակիչի ժամանակ` մայիսի 27-ին` երկրորդ համարի ներքո:
Saturday, May 22, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment