Tert.am. 12-5-2010- Ռուսաստանն ու Թուրքիան շահագրգռված են կովկասյան տարածաշրջանում կայունության ամրապնդմամբ և ղարաբաղյան հակամարտության լուծմամբ։ Այս մասին, ինչպես հայտնում է Россия 24-ը, այսօր Անկարայում կայացած ասուլիսին ասել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը։
Մեդվեդևի խոսքով՝ վերջին շրջանում կողմերը մեծ առաջընթաց են արձանագրել, բայց գլխավորը ձեռք բերածով չբավարարվելն է։ «Ես չէի ցանկանա հիմա մեկնաբանել շրջանների և հակամարտության այլ ասպեկտների գծով առանձին պահեր, քանի որ նման հիմնախնդրին պետք է ցուցաբերել նրբանկատ մոտեցում՝ ավելորդ լարվածություն չստեղծելու համար, հատկապես որ Ռուսաստանն այստեղ հատուկ առաքելություն ունի։ Մենք հակամարտության կողմ չենք, այլ ակտիվ միջնորդ, և մենք կշարունակենք աշխատել և մոտ ապագայում հանդիպումներ կանցկացվեն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ-ների միջև»։
Wednesday, May 12, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment