«Լրգիր» 22-5-2010- Ինչպես տեղեկացրել ենք, Կաննի միջազգայի փառատոնն ընթանում է իրանցի ռեժիսոր Փանահիի եւ իր հալածյալ գործընկերների շուրջ աջակցության համապատկերում: Բոլոր թեմաները Կաննում ելնում ու հանգում են իրանցի ռեժիսորներին: Հիշեցնենք, որ ի աջակցություն մարտի 1-ին անորոշ մեղադրանքներով ձերբակալված Ջաֆար Փանահու, Կաննի փառատոնը նրան հրավիրել էր նախագահելու այս տարվա ժյուրին: Իսկ երբ նրան շարունակեցին բանտում պահել, փառատոնը որոշում կայացրեց ժյուրիի նախագահի տեղը թափուր պահել: Գլխավոր մրցանակի հիմնական հավակնորդներից մեկը նույնպես իրանցի կինոռեժիսոր Աբբաս Քյառոսթամիի «Վավերական պատճեն» կինոնկարն է, որի գլխավոր դեղը զբաղեցրած Ժուլիետ Բինոշը Քյառոսթամիի հետ հավասար Կաննում հանդես է գալիս Փանահիի ակտիվ հրապարակային աջակցությամբ:
Փորձեցինք պարզել «Ոսկե ծիրան» միջազգային 7-րդ փառատոնի շրջանակներում ինչ է նախատեսված ի պաշտպանություն Փանահիին: Մանավանդ որ, վերջինս բազմիցս եղել է հայկական փառատոնի մասնակից: Կինոփառատոնի գեղարվեստական հարցերով տնօրեն Սուսաննա Հարությունյանի խոսքով, դեռ որ ծրագրերն ամբողջությամբ ավարտված չեն, բայց առաջիկա կոնֆերանսին դրան անպայման անդրադարձ կլինի, բայց թե ինչ ձևաչափով, չի կարող ասել. «Փանահին մեր լավ հյուրերից է եղել, և նրա հետ միշտ կապի մեջ ենք եղել: Ավելին ասեմ, որոշ ժամանակ առաջ, երբ մասնագիտական կազմակերպությունները ստորագրահավաք էին կազմակերպել ի պաշտպանություն Փանահիի, մենք էլ մեր կողմից ենք միացել նրանց»: Իսկ փառատոնի վերջնական ծրագիրը, ըստ Սուսաննա Հարությունյանի, պատրաստ կլինի փառատոնից առաջ:
Saturday, May 22, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment