Aysor.am. 22.5.2010- ՄԱԳԱՏԷ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ալի Ասգար Սոլտանիեն գործակալությանը տեղեկացրել է ՄԱԿ-ի այդ գերատեսչության ղեկավարությանը ուղերձ փոխանցելու Թեհրանի պատրաստակամության մասին, որում պատմվում են իրանական ուրանի փոխանակման մասին իրանա-թուրք-բրազիլիական հռչակագրի մանրամասները: Այս մասին հաղորդում է Ինտերֆաքսը` հղում անելով իրանական «Press-TV» հեռուստաալիքին:
Սպասվում է, որ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն Իրանի ներկայացուցչի հետ կհանդիպի Վիեննայում մայիսի 24-ին: Հանդիպման ընթացքում, աղբյուրի համաձայն, տեղի կունենա նշված ուղերձի հանձնումը:
Saturday, May 22, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment