Monday, May 24, 2010

Աբդուլլահ Գյուլը կրկին հայտարարել է համր դիվանագիտության անցնելու անհրաժեշտության մասին

Թուրքիայի նախագահն անդրադարձել է իր երկրի արտաքին քաղաքականության մի քանի հայեցակետերի։ Ինչպես «CNN-Turk»-ը, Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը լրագրողներին հայտարարել է, թե ներկա փուլում Թուրքիայի համար ամենակարևոր հարցը քրդական խնդրի լուծումն է։ «Իհա՛րկե, կարևոր են հայկական և կիպրոսյան խնդիրների լուծումները ևս, բայց գլխավորն այն է, որ մենք պետք է հանգիստ լինենք մեր սեփական տանը»,-ասել է նա։ Խոսելով հայ-թուրքական մերձեցման մասին՝ Ա. Գյուլն ասել է, թե ներկա իրավիճակը բոլորին դեմ է, բայց չնայած դրան՝ անհրաժեշտություն կա ինչ-որ ժամանակով համր դիվանագիտության անցնել։ Խոսելով իրանական խնդրի մասին՝ Գյուլն ընդգծել է. «Եթե որևէ հարևանի մոտ հրդեհ է, ապա առաջին հերթին օգնության է կանչում մյուս հարևանին։ Շատերն ասում են, թե Թուրքիան ուզում է իրեն ցույց տալ, բայց դա ճիշտ չէ. մենք մեր բոլոր քայլերը ձեռնարկում ենք՝ ելնելով մեր ազգային շահերից»։

No comments: