Friday, May 21, 2010

Էրդողանը զանգահարում է բոլորին

Haynews.am. 21-5-2010- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը շարունակում է հեռախոսազրույցներ ունենալ աշխարհի մի շարք երկրների առաջնորդների հետ, հայտնում է Hürriyet-ը: ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հեռախոսազրույցներից հետո Թուրքիայի վարչապետը զանգահարել է նաև Սիրիայի նախագահ Բեշար Էսադին, Հունաստանի վարչապետ Յորգո Պապանդրեուին, ինչպես նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Հեռախոսազրույցների հիմնական թեման եղել է Իրանի միջուկային ծրագիրը և դրա հետ կապված վերջին զարգացումները:

No comments: