Aysor.am.21-5-2010- Ադրբեջանի քարոզչամեքենայի ռազմաշունչ հայտարարությունները միտված են ապահովելու երկրի ներքին կայունությունը` հայի կերպարը` որպես ընդհանուր թշնամի ներկայացնելու միջոցով, գտնում է փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրեֆեսոր, Ալեքսանդր Մանասյանը:
Ըստ բանախոսի, բացի դրանից, որ այդ հայտարարությունները միտված են ոգեշնչելու ժողովրդին, նրանք նպատակ ունեն երկրի էթնիկապես ոչ միատարր բնակչության ուշադրությունը շեղել ներքին խնդիրներից:
«Խորհրդային տարիներին Ադրբեջանի իշխանություններին թվում էր, թե իրենց հաջողվել է բռնի միջոցներով ձուլել լեզգիններին, թալիշներին և մյուս բոլոր ազգային փոքրամասնություններին: Նրանց ստիպում էին փող վճարել, հարկ վճարել բարձր դասարաններում իրենց երեխաների` մայրենի լեզվով սովորելու համար: Այդտեղից էլ սկսվել է այդ ուծացումը: Թվում էր, թե խորհրդային ժամանակաշրջանի վերջին տարիներում հարցը լուծված է, սակայն հենց որ ԽՍՀՄ-ը փլուզվեց` լեզգինները, և թալիշները ոտքի կանգնեցին և ցույց տվեցին, որ իրենք անցել են ազգային ընդհատակ, բայց չեն ձուլվել»,- ասաց նա:
Ըստ բանախոսի, այսօր Ադրբեջանի իշխանությունների առջև կանգնած է գերխնդիր` շարունակել այդ ուծացման քաղաքականությունը:
«Այդ քաղաքականությունը տարվում է ընդհանուր թշնամու գաղափարի քարոզի ներքո, թե Ադրբեջանի բոլոր ազգություններին սպառնում են հայերը: Դա դարձել է քարոզչական այն մեխանիզմը, քաղաքական և հոգեբանական այն հնարքը, որով մերօրյա ադրբեջանական ղեկավարությունը փորձում է ազգերը միավորել և նորից տանել նրանց թուրքացման քաղաքական գիծը»,- ասաց Ա.Մանասյանը:
Saturday, May 22, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment