Saturday, May 22, 2010

Նալբանդյանը դրական է վերաբերվում Թուրքիայում Մեդվեդևի արած հայտարարությանը

Tert.am. 21-5-2010- Ռուսաստանը, մասնավորապես, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը, անձնական ներդրում ունի ղարաբաղյան հիմնախնդրի լուծման գործընթացում։ Այսօր կայացած մամուլի ասուլիսին այս մասին ասաց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ մեկնաբանելով Մեդվեդևի՝ Թուրքիայում արած հայտարարությունը։ Հիշեցնենք, որ Թուրքիայում ՌԴ նախագահն ասել էր, որ Ռուսաստանն իր ազդեցությունը կօգտագործի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում առաջընթաց ապահովելու համար։ Նալբանդյանը նշեց, որ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ մի շարք հանդիպումներ են տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև: «Բնականաբար, Ռուսաստանը, լինելով եռանախագահող երկրներից մեկը, բավական կարևոր և կառուցողական դեր ունի Ղարաբաղի հիմնախնդրի լուծմանն ուղղված ջանքերում», – եզրափակեց ԱԳ նախարարը։

No comments: