Monday, May 24, 2010

ԼՂՀ խորհրդարանական ընտրություններն անցկացվել են բարձր մակարդակով

Panorama.am. 23-5-2010- Քիչ առաջ ավարտվել են ԼՂՀ խորհրդարանական ընտրությունները: Ժամը 20:00-ի դրությամբ փակվել են բոլոր ընտրատեղամասերի դռները, իսկ հանձնաժողովներն անցել են ձայների հաշվարկման գործընթացին: Ինչպես Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում փոխանցեց ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Ռայա Մարգարյանը, նախնական տվյալների համաձայն, խորհրդարանական ընտրություներին մասնակցել են ընտրողների 70.11 տոկոսը: Ընտրությունների ժամանակ լուրջ խախտումներ չեն արձանագրվել: Ճշտվում է դատական կարգով իրենց ընտրական իրավունքը վերկանգնած ընտրողների թվաքանակը, որոնք առանց որևէ խոչընդոտի ընգրկվել են լրացուցիչ ցուցակներում, այդպիսով մասնակցելով ընտրություններին: Երևանում ԼՂՀ ներկայացուցչությունում տեղակայված ընտրատեղամասում նույնպես ընտրողների մասնակցության բարձր ցուցանիշ է արձանագրվել: Հանձնաժողովի նախագահ Արմեն Գրիգորյանի հաղորդմամբ, 446 գրանցված ընտրողներից քվեարկել են 209-ը: Եվս 126 քաղաքացի ընտրել են լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելուց հետո: Ընտրության ձայների հաշվարկումն ուղիղ եթերով հեռարձակվում է Արցախի պետական հեռուստաընկերությամբ: Արդյունքների մասին տեղեկատվությամբ պարբերաբար հանդես է գալիս ԿԸՀ մամուլի ծառայությունը:

No comments: