Այս պահին պաշտոնական Թեհրանը պատասխան է պատրաստում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ընդունված նոր բանաձեւին, բայց «կոնկրետ որոշումը» կայանում է նրանում, որ Իրանը, չնայած բանաձեւի պահանջներին, շարունակել է ուրանի հարստացման գործընթացը: Այս մասին, «Trend»-ի մատուցմամբ, հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում Իրանի ներկայացուցիչ Ալի Ասկար Սոլթանյեհը (նկարում):
«Մեր արձագանքն այս, ինչպես նաեւ նախկինում ընդունված բանաձեւերին, կլինի մեր միջուկային գործունեության շարունակումը: Մենք ոչ մի վայրկյան չենք դադարեցնի ուրանի հարստացումը»,- «Trend»-ին Վիեննայից հաղորդել է Իրանի ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ հունիսի 9-ին ՄԱԿ-ի ԱԽ-ն նոր բանաձեւ ընդունեց, որի նպատակն է կասեցնել Իրանի միջուկային ծրագրի իրականացումը: ՄԱԿ-ի ԱԽ անդամ 12 երկրները կողմ էին քվեարկել թիվ 1929 բանաձեւին, իսկ երկու մշտական անդամներ Թուրքիան եւ Բրազիլիան այդ բանաձեւին դեմ են արտահայտվել, Լիբիան ձեռնպահ էր մնացել քվեարկությանը մասնակցելուց:
Wednesday, June 16, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment