Tert.am. 16-6-2010- Գերմանիայի ադրբեջանցիների համակարգման կենտրոնը բողոքի նամակ է ուղարկել Բեռլինի Moviemento կինոյի տուն՝ կապված «Լեռնային Ղարաբաղ» հայկական ֆիլմի ցուցադրության հետ։ Այս մասին հայտնում է Trend-ը։
Հունիսի 3-9-ը ցուցադրված հայտնի ռեժիսոր Դոն Ասկարյանի ֆիլմում նկարահանված են ղարաբաղցի հայերը։ «Ֆիլմում նրանք զրպարտում են Ադրբեջանին, փորձում խեղաթյուրել փաստերը»,- նշվում է ադրբեջանցիների նամակում։
Նամակում ադրբեջանցիները նաև պահանջում են «լսել Ղարաբաղի մասին ճշմարտությունն իրենց շուրթերից», անցկացնել Ադրբեջանի դիրքորոշումն արտահայտող ֆիլմի ցուցադրություն։ Նրանք նաև հանդիպում են պահանջում Կինոյի տան ղեկավարության հետ։
Wednesday, June 16, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment