Wednesday, June 16, 2010

Վաշինգտոնում կքննարկվի ղարաբաղյան հակամարտության հարցը

7or.am. 16-6-2010- Այս շաբաթ Վաշինգտոնում քննարկումներ տեղի կունենան թուրք-ադրբեջանական հարաբերությունների և ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ այդ քննարկումներին մասնակցելու են թուրքական կառավարության պաշտոնական ներկայացուցիչներ, մի շարք հայտնի փորձագետներ։ Մասնավորապես, սպասվում է Թուրքիայի վարչապետի, ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի, ԱՄՆ պետքարտուղարի օգնականի առաջին տեղակալի մասնակցությունը։ Կքննարկվեն նաև Իրանի, Իրաքի և Իսրայելի հետ Թուրքիայի փոխգործակցությանը, հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող հարցեր։

No comments: