Wednesday, June 16, 2010

Իրանագետ. Ես անգամ հնարավոր են համարում տեսանելի ապագայում Իսրայելի օդային հարվածները Իրանին

News.am. 15-6-2010- Թուրք-իսրայելական հակամարտությունն արհեստական է: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Երեւանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի դոցենտ Սամվել Մարգարյանը: Նրա կարծիքով, Թուրքիան փորձում է օգտագործել այդ հնարավորությունը իսլամական աշխարհում իր հեղինակությունը բարձրացնելու համար: «Թուրքիան կորցնում է իր դիրքերը, եւ այդ մասին հստակ ասում են Արեւմուտքից»,- հայտարարել է Մարգարյանը՝ հավելելով, որ այսօր Թուրքիան փորձում է ճնշում բանեցնել՝ հետեւելով ԱՄՆ-ի խորհրդին, եւ անգամ այսօր Ադրբեջանն է հասկացել, որ Թուրքիան մեծ եղբայր չէ: Մարգարյանի խոսքով, թուրք-իսրայելական հակամարտությունը պատճառ կհանդիսանա Իսրայելում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը բարձրացնելու համար: Խոսելով Իրանի տեսակետի մասին՝ Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ այդ երկիրը սկզբունքորեն մերձեցման չի գնա Թուրքիայի հետ. «Թուրքիայի եւ Իրանի դիմակայությունը հավերժ է: Արիացի պարսկական ազգը մերձեցում թույլ չի տա թուրքերի հետ»,- ասել է գիտնականն ու հավելել. «Տեսականորեն ես հնարավոր համարում եմ Իրանի մերձեցումը Եգիպտոսի հետ, նույնիսկ՝ Սուդանի, բայց Իսրայելի հետ ոչ: Դա անբնական մերձեցում կլինի։ Ես անգամ հնարավոր են համարում տեսանելի ապագայում Իսրայելի օդային հարվածները Իրանին»:

No comments: