ԵՄ 27 երկրների արտգործնախարարները հաստատել են Իրանի դեմ պատժամիջոցների կիրառման նոր փաթեթը: Այս մասին հաղորդում է «Ռիա նովոստի» լրատվական գործակալությունը` հղում անելով ֆրանսիական Le Soir թերթին:
Աղբյուրի փոխանցմամբ, Իրանի դեմ նոր պատժամիջոցների ԵՄ փաթեթը մասնավորապես ենթադրում է Իրանի նավթային և գազի արտադրության ոլորտում ներդրումների սառեցում, արդյունաբերական տեխնոլոգիաների և սարքավորումների փոխանցման արգելք: Իսկ առևտրի ոլորտում արգելվում է այնպիսի ապրանքների արտահանումը դեպի Իրան, որոնք կօգտագործվեն ռազմական նպատակներով:
Եվրոպան նաև մտադիր է սահմանափակել մուտքի արտոնագրերը և սառեցնել «Իրանի հեղափոխական գվարդիայի» անդամներին պատկանող բանկային հաշիվները:
Աղբյուրի փոխանցմամբ, այդ փաթեթով նախատեսվում է նաև արգելել իրանական բանկերին գործունեություն ծավալել ԵՄ երկրներում: Իսկ Իրանի «Irisil» ծովային բեռնափոխադրումների ընկերությանը արգելվում է մուտք գործել միասնական Եվրոպայի ջրային տարածք:
Tuesday, June 15, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment