News.am. 15-6-2010- Ռուսաստանաահայերի «Երկրամաս» թերթը հայտնում է, որ Ռուսաստանում բնակվող ջավախահայերը Հայաստանի ապաշրջափակման կոչով հայտարարություն են տարածել, որտեղ մասնավորապես ասված է.
«Համաշխարհային հանրությունը դատապարտում է Գազայի շրջափակումը Իսրայելի եւ Եգիպտոսի կողմից, սակայն միեւնույն ժամանակ արդեն քանի տասնամյակ է՝ ամբողջ աշխարհի աչքի առաջ Թուրքիան եւ Ադրբեջանը շարունակում են շրջափակման մեջ պահել Հայաստանը։ Դրա պատճառներից մեկը Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման հարցն է եւ չլուծված հակամարտությունը։ Ճիշտ նույն վիճակում է նաեւ Պաղեստինը, եւ մանավանդ՝ Գազայի հատվածը։ Այս ամենի հետ արժե նշել, որ Հայաստանը ԱՀԿ անդամ է, եւ համաձայն այդ կազմակերպության կանոնադրության՝ նրա անդամների նկատմամբ ցանկացած խտրականություն անթույլատելի է։ Մենք դատապարտում ենք Թուրքիայի եւ Ադրբեջանի գործողությունները եւ կոչ անում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային, Անվտանգության խորհրդին, ինչպես նաեւ համաշխարհային հանրությանը՝ աջակցել Հայաստանի ապաշրջափակմանը»։
Tuesday, June 15, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment