Panorama.am. 16-6-2010- Օսմանների ընտանիքի մոտ 76 անդամներ, ովքեր 1920 ական թթ-ին վտարվել էին հեղափոխական Թուրքիայից ու ներկայումս ապրում և գործում են աշխարհի տարբեր անկյուններում հրավեր են ստացել սույն թվականի հոկտեմբերի 25-ին մասնակցելու Ստամբուլում անցկացվելիք սիմպոզիումին: Այս մասին այսօր գրում է թուրքական Հուրիեթ պարբերականը:
Սիմպոզիումը կազմակերպվել է Ստամբուլ 2010 Եվրոպական մշակութային ներդրում գործակալության ջանքերով, որը միջոցառմանը հրավիրել է նաև այլ երկրների, մասնավորապես, Ռուսաստանից, Հունաստանից, Ավստրիայից, Ֆրանսիայից և Մեծ Բրիտանիայից նախկին դինաստիաների ներկայացուցիչների: Սիմպոզիումի շրջանակներում հոկտեմբերի 30-ին նախատեսված է անցկացնել արարողակարգային երեկույթ Օսմանյան դինաստիայի ներկայացուցիչների պատվին:
Նախագծի կազմակերպիչ Էրկան Մուրատը թերթի հետ զրույցի ժամանակ նշել է, թե սիմպողիումը համընկնում է հոկտեմբերի 29-ին նշվելիք Թուրքական պետության հռչակման օրվա հետ և այդ առումով սիմվոլիկ է:
«Մենք ցանկանում ենք նույն հարկի տակ հավաքել հինն ու նորը, առանց որևէ ծածուկ մտադրությունների: Նրանց, ովքեր շահարկում են այս նախագիծը, ուղղակի կասեմ, որ մենք չունենք որևէ մտադրություն վերածնելու Օսմանյան դինաստիան: Ուղղակի ուզում ենք, որ նրանց ճանաչեն», - ասել է սիմպոզիումի կազմակերպիչը:
Thursday, June 17, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment